ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցեցին Բուդապեշտում կայացած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի մեկնարկային փուլին

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցեցին Բուդապեշտում կայացած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի մեկնարկային փուլին
20.09.2015 | 21:10

Սեպտեմբերի 15-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի առաջին փուլը, որին մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:

Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գրիշա Ամիրխանյանը:

«Երիտասարդ առաջնորդներ 2015-2016»-ը դասընթացների շարք է, որը նախատեսում է դասընթացների ևս 2 հնգօրյակ նոյեմբեր և հունվար ամիսներին:

Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների մասին, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին` ընդգծելով դրանց պրակտիկ կիրառության կարևոր ասպեկտները կոնկրետ քաղաքականություններ վարելիս և որոշումներ կայացնելիս, նպաստել երիտասարդների քաղաքական դերի ու կարիերայի զարգացմանը, ապահովել տեղեկատվության և փորձի փոխանակում:

Ծրագրի մեկնարկային փուլի 5 օրերի ընթացքում ներկայացվեցին ժողովրդավարության հիմունքները, Եվրոպայի քաղաքական հիմնական գաղափարախոսությունները, խոսվեց ժողովրդավարությունում հասարակական կարծիքի և մեդիայի դերի, կոռուպցիայի, քաղաքացիական հասարակության, կայուն զարգացման մասին:

Դասընթացների ընթացքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները ակտիվ և արդյունավետ մասնակցություն ցուցաբերեցին թե' անհատական, և թե' թիմային աշխատանքներին:

«Երիտասարդ առաջնորդներ 205-2016» ծրագրի հաջորդ փուլերում քննարկվելու են այնպիսի հարցեր, որոնք կապված են միջազգային և անվտանգության խնդիրների և սոցիալ-տնտեսական կյանքի մարտահրավերների հետ:

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ